Հեղինակային հսկողություն

​Բնակելի կամ հասարակական տարածքների կառուցումը պահանջում է խորը մասնագիտական գիտելիքներ, փորձառություն և անթերի կազմակերպվածություն։ «Ինժեներինգ Գրուպ» ՍՊԸ-ն առաջարկում է բարձրորակ և հուսալի ծառայություններ՝ յուրաքանչյուր նախագծի վերաբերելով անհատական մոտեցմամբ, խստապահանջությամբ և պատասխանատվությամբ։ Մենք հատուկ ուշադրություն ենք դարձնում դետալներին՝ նպատակ ունենալով ապահովել ոչ միայն շինարարական որակ, այլև բարձր գեղագիտական և ֆունկցիոնալ մակարդակ։ Մեր աշխատանքային հիմնական փուլերը

Համակարգչային մոդելավորում

Մինչ իրական շինարարության սկսելը, մեր պրոֆեսիոնալ ճարտարապետներն ու դիզայներները մանրամասն նախագծում են Ձեր ապագա շենքը կամ տարածքը՝ օգտագործելով ժամանակակից համակարգչային մոդելավորման տեխնոլոգիաներ։ Այս լուծումը թույլ է տալիս վիրտուալ միջավայրում «տեսնել» Ձեր ապագա տունը, ուսումնասիրել նախագծի բոլոր տարրերը և նախապես կատարել անհրաժեշտ փոփոխություններ։ Այս գործընթացը թույլ է տալիս խուսափել շինարարական սխալներից և երաշխավորում է, որ Ձեր վերջնական արդյունքը լիովին համապատասխանի Ձեր ակնկալիքներին։ Ձեր ակտիվ մասնակցությունը Մեզ համար կարևոր է, որ Դուք լինեք մեր նախագծի կարևոր մասը։ Ձեր մասնակցությունը ողջ գործընթացին՝ մտքերի փոխանակում, փոփոխությունների առաջարկում, դիզայնի հարմարեցում, նպաստում է լավագույն արդյունքի հասնելուն։ Մենք միշտ բաց ենք լսելու Ձեր գաղափարները, նախընտրությունները և կարիքները՝ դրանք ներդնելով նախագծի մեջ։

Վերջնական հաստատում և շինարարության մեկնարկ

Բոլոր մանրամասները քննարկելուց և համաձայնեցնելուց հետո, մեր մասնագետներն անցնում են շինարարության իրականացմանը։ Վերջնական մոդելը հաստատելուց հետո սկսվում է Ձեր երազանքի տան կառուցման փուլը, որտեղ մենք խստորեն հետևում ենք յուրաքանչյուր գործընթացին։ Հուսալի և էկոլոգիապես անվտանգ նյութերի կիրառումը Մենք գնահատում ենք մեր հաճախորդների առողջությունն ու շրջակա միջավայրի պաշտպանությունը։ Մեր բոլոր շինարարական և վերանորոգման աշխատանքներում օգտագործվում են միայն բարձրորակ, անվտանգ և էկոլոգիապես մաքուր նյութեր։ Այս մոտեցումը ոչ միայն ապահովում է շինարարության երկարատևությունը, այլև ստեղծում է հարմարավետ և բարենպաստ միջավայր Ձեր ընտանիքի կամ աշխատակիցների համար։

Նախագծումը դա փուլ է, որտեղից սկսվում է օբյեկտի կառուցումը կամ վերակառուցումը: Հետագա շահագործումը մեծապես կախված է ծրագրի իրականացման որակի մակարդակից: Որպես ընկերություն, որն ինքն է զբաղվում օբյեկտների և ընդհանրապես ենթակառուցվածքների նախագծմամբ, մենք բախվում ենք այն փաստի հետ, որ կապալառուները երբեմն շեղվում են նախագծային որոշումներից՝ գործընթացը արագացնելու, գումար խնայելու կամ իրենց աշխատանքը հեշտացնելու համար: Հեղինակային հսկողությունը (նախագծի հեղինակների վերահսկումն ինքնին) թույլ է տալիս խուսափել դրանից և երաշխավորում է շինարարության փուլում նախագծի բարձրորակ իրականացումը:

​Շատ հաճախ շինարարության ընթացքում և հատկապես վերակառուցման ժամանակ առաջանում են այնպիսի հանգամանքներ և պայմաններ, որոնք հնարավոր չէր կանխատեսել նախագծման ժամանակ։ Արդյունքում, անհրաժեշտություն է առաջանում հրատապ փոփոխություններ կամ ճշգրտումներ կատարել տեխնիկական ասպեկտներում, որոնք կարող են վճռորոշ լինել ծրագրի հաջողության համար: Այնուամենայնիվ, նախագծի իրականացման ընթացքում հեղինակային հսկողության շնորհիվ հնարավոր է լինում ժամանակին արձագանքել նոր հանգամանքների ի հայտ գալուն և նոր նախագծային լուծումներ իրականացնել: Սա կօգնի նվազեցնել աշխատանքների կատարման տարկետման ռիսկը և ապահովել ավելի որակյալ արդյունք: