Շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննություն
Շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննությունը կատարվում է վնասվածքների և վթարների առաջացման պատճառների պարզաբանման, վերակառուցման հնարավորության, ինչպես և դրանց առանձին տարրերի և ընդհանուր կրողունակության ու կոշտության հուսալիության գնահատման նպատակով:
Ըստ ստացված արդյունքների տրվում են առաջարկություններ` վնասված տարրերի ուժեղացման կամ փոխարինման և վնասվածքների առաջացման պատճառների վերացման վերաբերյալ:
Շենքերի և շինությունների հետազննությանը նախորդում է գոյություն ունեցող նախագծային և այլ տեխնիկական փաստաթղթերի ուսումնասիրությունը: Նախագծային փաստաթղթերի բացակայության կամ ոչ լրակազմ լինելու դեպքում կատարվում են անհրաժեշտ չափագրական գծագրեր և էսքիզներ:
Կիրառում են հետազննության երկու ձևեր.
- դիտողական,
- դիտողագործիքային:
Շենքերի հետազննության ժամանակ մանրակրկիտ ստուգվում են ջրամատակարարման և ջրահեռացման ներքին ցանցի վիճակը (ջրմուղ, կոյուղի, ջեռուցում), ինչպես նաև արտաքին սալվածքի, մթնոլորտային տեղումների հեռացման այլ միջոցառումների առկայությունն ու վիճակը:
Շենքի հետազննության արդյունքները, որոնք պարունակում են դրա տեխնիկական վիճակի և բնակության պիտանիության գնահատականները, ներկայացվում են եզրակացության տեսքով
—