Տեխնիկական հսկողություն

Շինարարության կառավարումը և տեխնիկական հսկողությունը միջոցառումների համակարգ է, որն ապահովում է շինարարական աշխատանքների որակը և ստանդարտներին համապատասխանությունը: Դրանք ներառում են շինարարության փուլերի ստուգում, նյութերի, սարքավորումների և անվտանգության հսկողություն: Նպատակը նախագծերի հաջող և որակյալ իրականացումն է և հաճախորդի շահերի պաշտպանությունը։

Ցանկացած տեխնոլոգիական գործընթաց, որը տեղի է ունենում շինհրապարակում, կապված է պատասխանատվության բարձրացման հետ, ինչի արդյունքում շինարարությունը մշտապես վերահսկվում է լիազորված անձանց կողմից:

Ինչ է տեխնիկական վերահսկողությունը շինարարության մեջ

Շինարարության տեխնիկական հսկողությունը  ընթացակարգ է, որի ընթացքում պատվիրատուն վերահսկում է շինարարական աշխատանքների կատարման բոլոր փուլերը:

Շինարարության որակի տեխնիկական հսկողության մատուցման ընդհանուր պահանջներ՝

  1. Տեխնիկական հսկողությունը պետք է իրականացվի պատվիրատուի կողմից տրամադրվող նախագծանախահաշվային փաստաթղթերի հիման վրա և պետք է ապահովի  աշխատանքների իրականացումը անհրաժեշտ որակով և ինժեներական նախագծերին, տեխնիկական առանձնահատկություններին և այլ պայմանագրային փաստաթղթերին համապատասխան:
  2. Տեխնիկական հսկողության ծառայությունները պետք է իրականացվեն ՀՀ Քաղաքաշինության նախարարի 28.04.1998թ.-ի N44 հրամանով հաստատված շինարարության որակի տեխնիկական հսկողության իրականացման հրահանգով և Պատվիրատուի կողմից տրամադրվող պարտականությունների շրջանակներում:
  3. Տեխնիկական հսկողություն իրականացնողի հիմնական պարտականություններն են՝
  • շինարարության սկզբից մինչև ավարտը ընկած ժամանակահատվածում պարբերաբար լուսանկարահանել շինարարության օբյեկտի վիճակը,
  • ապահովել կատարվող աշխատանքների համապատասխանությունը կապալի պայմանագրի պայմաններին, շինարարական նորմերին և կանոններին,
  • Կապալառուի կողմից պայմանագրային պարտավորությունների կատարման շեղում հայտնաբերելուց անհապաղ տեղեկացնել Պատվիրատուին` կցելով համապատասխան հիմնավորումը,
  • ստուգել և հաստատել աշխատանքային և կատարողական փաստաթղթերը՝ նախապատրաստված Կապալառուի կողմից,
  • ստուգել և վերահսկել նյութերի որակը և շինարարական աշխատանքների ընթացքը, որպեսզի ապահովվի մասնագրերին և պայմանագրային մյուս փաստաթղթերին համապատասխանությունը: Արգելել կամ փոփոխել այն նյութերը, որոնք չեն համապատասխանում անհրաժեշտ պայմաններին,
  • վերահսկել և գնահատել շինաշխատանքների գործընթացը, որպեսզի ապահովվի շինաշխատանքների ավարտը՝ համաձայն պայմանագրի մեջ նշված ժամանակացույցի,
  • ստուգել բոլոր այն փորձարկումների արդյունքները, որոնք անհրաժեշտ են որակի ապահովման համար: Ստուգել բոլոր փաստաթղթերը (այդ թվում՝ բոլոր ծավալային չափերը և հաշվարկները), որոնք անհրաժեշտ են համապատասխան վճարումները իրականացնելու համար,
  • կատարել որակի և քանակի ամենօրյա հսկումը (համապատասխան նշում կատարելով մատյանում), այն աշխատանքների անհրաժեշտ փորձարկումները, որոնք կատարվում են կապալի պայմանագրի իրականացման շրջանակում,
  • շինարարության ժամանակ առաջացող խնդիրների դեպքում առաջարկել այն գործողությունները, որոնք անհրաժեշտ կլինեն աշխատանքային ժամանակացույցը պահպանելու համար,
  • հսկել բոլոր այն հարցերը, որոնք կապված են շինաշխատանքներն անվտանգ իրականացնելու հետ և հրահանգել Կապալառուին տեղադրել նշաններ, լուսավորության անվտանգության սարքերի և այլ համապատասխան միջոցառումների իրականացման համար,
  • կատարել անհրաժեշտ օրական գրառումներ, որոնք անհրաժեշտ են պայմանագրի ընթացքի վերահսկման համար (ընդգրկելով կատարված աշխատանքների հավաստագրերը և այլ անհրաժեշտ փաստաթղթեր),
  • կատարել աշխատանքների ծավալների չափագրումներ և մասնակցել կատարողական փաստաթղթերի կազմմանը և հաստատմանը,
  • շինարարության ավարտից հետո Պատվիրատուին ներկայացնել Հաշվետվություն կատարված աշխատանքների վերաբերյալ` կցելով լուսանկարները, անհրաժեշտ գծագրերը, ծածկված աշխատանքների ակտերը, փորձարկման ակտերը, սերտիֆիկատները,
  • Պատվիրատուի ցուցումով չափագրել կատարման ենթակա աշխատանքները:
  • պարտադիր ներկա լինել քաղաքաշինության նախարարի թիվ 44 առ 28.04.1998թ. «Շինարարության որակի տեխնիկական հսկողության իրականացման հրահանգ» հրամանի հավելված 1-ով նախատեսված ծածկման շինմոնտաժային աշխատանքների իրականացման ընթացքում:

«Ինժեներինգ Գրուպ» -ի մասնագետները  ունեն երկար տարիների փորձառություն, անհրաժետ արտոնագրեր և պետական լիցենզիաներ , և պատշաճ կերպով իրականացնում են իրենց գործառույթները։